-
Մասնագիտացված իրավաբանական ծառայություններ
Գնումների ոլորտում
-
ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐՆԵՐ
ՉԿԱՆ
-
Գնման գործընթացում մասնակիցների խախտված իրավունքների
Վերականգնում
Հարգելի՛ գործընկեր
Ողջունում եմ Ձեզ <<Գնումների աջակցման կենտրոն>> ՍՊԸ-ի պաշտոնական կայքում:
<<Գնումների աջակցման կենտրոն>> ՍՊԸ-ն մատուցում է մասնագիտացված իրավաբանական ծառայություններ գնումների ոլորտում, ինչպես նաև մեծ թվով այլ ծառայություններ՝ իրավունքի մյուս ոլորտներում:
<<Գնումների աջակցման կենտրոն>> ՍՊԸ-ի իրավաբանները բազմամյա փորձ ունեն պետական գնումների ոլորտում, դրանց մի մասը 2017թ. ապրիլի 25-ին լուծարված ՀՀ կառավարության աշխատակազմի <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ի Գնումների բողոքարկման և իրավական խորհրդատվության վարչության աշխատակիցներն են, իսկ ՍՊԸ-ի հիմնադիր ժողովի նախագահն է նույն վարչության պետ, իրավ. գիտ. թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Հասմիկ Ենգոյանը: ՍՊԸ-ի փաստաբանները իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և իրավունքի ոլորտում ճանաչում ունեցող պրոֆեսիոնալներ են:
<<Գնումների աջակցման կենտրոն>> ՍՊԸ-ի առաջնային նպատակներն են՝ գնումների ոլորտում օրինականության ամրապնդումը, գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, և ոչ խտրական հիմունքներով իրականացման նպաստումը, ինչպես նաև գնումների գործընթացում մասնակիցների խախտված իրավունքների վերականգնումը:
Գնումների ոլորտում խորը մասնագիտական գիտելիքները, ընդունվող որոշումների ճկունությունը, իրավաբանական ծառայությունների բարեխիղճ կատարումը, խիստ գաղտնիությունը, իրավաբանական խորհրդատվությունների բարձր որակը և յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատանքի նկատմամբ անհատական մոտեցումը <<Գնումների աջակցման կենտրոն>> ՍՊԸ-ի հաջողության հիմնական գրավականն են:
<<Գնումների աջակցման կենտրոն>> ՍՊԸ-ի հիմնադիր-նախագահ՝
իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Հասմիկ Ենգոյան