ՄԵՐ ՄԱՍԻՆ

   

“Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչը երբեք չեք ունեցել, սկսեք անել այն, ինչը երբեք չեք արել:”

Կոկո Շանել

ՄԵՐ ՄԱՍԻՆ

2017թ. ապրիլի 25-ին ՀՀ կառավարության աշխատակազմի <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ի լուծարումից հետո Կենտրոնի գնումների բողոքարկման և իրավական խորհրդատվության վարչության աշխատակիցները հիմնադրեցին նույնանուն <<Գնումների աջակցման կենտրոն>> ՍՊԸ-ն, որը գնումների ոլորտում մատուցում է մասնագիտացված իրավաբանական ծառայություններ: <<Գնումների աջակցման կենտրոն>> ՍՊԸ-ի հիմնադիր ժողովի նախագահն է ՀՀ կառավարության աշխատակազմի լուծարված <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ի գնումների բողոքարկման և իրավական խորհրդատվության վարչության պետ, իրավ. գիտ. թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Հասմիկ Ենգոյանը:

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

<<Գնումների աջակցման կենտրոն>> ՍՊԸ-ի նպատակն է՝ 1. Գնումների ոլորտում օրինականության ամրապնդումը, 2. Գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, և ոչ խտրական հիմունքներով իրականացման նպաստումը, 3. Գնումների գործընթացում մասնակիցների խախտված իրավունքների վերականգնումը:

ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ

Գնումների ոլորտում խորը մասնագիտական գիտելիքները, ընդունվող որոշումների ճկունությունը, իրավաբանական ծառայությունների բարեխիղճ կատարումը, խիստ գաղտնիությունը, իրավաբանական խորհրդատվությունների բարձր որակը և յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատանքի նկատմամբ անհատական մոտեցումը <<Գնումների աջակցման կենտրոն>> ՍՊԸ-ի հաջողության հիմնական գրավականն են:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ