ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
- Գնման հայտերի կազմում (որպես պատասխանատու ստորաբաժանում):
- Գնման գործընթացների կազմակերպում (որպես գնումների համակարգող):
- Գնումների հայտարարությունների հրապարակում (էլեկտրոնային և թղթային տարբերակով):
- Գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների պատրաստում և հրապարակում:
- Մասնակիցների կողմից ներկայացված գնման հայտերի գնահատում:
- Գնման պայմանագրերի կազմում:
- Պատվիրատուի շահերի ներկայացում բողոքարկման խորհրդում և դատական ատյաններում:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մրցույթի հրավերի փորձաքննություն:
- Մրցույթի հրավերով պահանջվող որակավորման չափանիշների գնահատում:
- Մրցույթի մասնակցության հայտերի պատրաստում:
- Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացում (էլեկտրոնային և թղթային):
- Առաջին տեղ զբաղեցրած մասնակցից պահանջվող փաստաթղթերի նախապատրաստում:
- Մասնակցի շահերի ներկայացում գնահատող հանձնաժողովի հայտերի բացման, գնահատման և արդյունքների ամփոփման նիստում:
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ
- Մրցույթի արդյունքների բողոքարկման հեռանկարների գնահատում:
- Գնահատող հանձնաժողովի որոշումների բողոքարկումը վերադասության կարգով:
- ՀՀ գնումների բողոքարկման խորհրդին ներկայացվող բողոքների պատրաստում:
- ՀՀ գնումների բողոքարկման խորհրդին ներկայացված բողոքների դեմ առարկությունների նախապատրաստում:
- Մասնակցի շահերի ներկայացում ՀՀ գնումների բողոքարկման խորհրդում:
- Գնահատող հանձնաժողովի և ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի որոշումների բողոքարկում բոլոր դատական ատյաններում:
ՀՀ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ <<Սև ցուցակ>>-ով ՆԱԽԱՁԵՌՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- <<Սև ցուցակ>>-ով նախաձեռնված պաշտոնական ընթացակարգի հիմքերի ուսումնասիրություն և հեռանկարների գնահատում:
- <<Սև ցուցակ>>-ով նախաձեռնված պաշտոնական ընթացակարգով կարծիքների և առարկությունների պատրաստում:
- Մասնակցի շահերի ներկայացում ՀՀ գնումների բողոքարկման խորհրդում քննվող <<Սև ցուցակ>>- ով նախաձեռնված պաշտոնական ընթացակարգով:
- ՀՀ գնումների բողոքարման խորհրդի կողմից <<Սև ցուցակ>>-ով նախաձեռնված պաշտոնական ընթացակարգով կայացված որոշումների բողոքարկում դատական կարգով: