Արթուր Ռոբերտի Պարանյան
<<Գնումների աջակցման կենտրոն>> ՍՊԸ-ի տնօրենն է:
Ծնվել է 1991թ. հունվարի 1-ին Ալավերդի քաղաքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- 2007թ. ավարտել է Երևանի թիվ 132 միջնակարգ դպրոցը:
- 2007-2013թթ. սովորել է Երևանի Մենեջմենթի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որը ավարտել է գերազանցության դիպլոմով:
- 2015-2017թթ. սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
- 2014-2016թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտ ԴԿԾ-ում:
- 2016թ. հոկտեմբերից մինչև 2017թ. ապրիլ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատել է որպես Գնումների բողոքարկման և իրավական խորհրդատվության վարչության առաջատար մասնագետ:
- 2017թ.- մինչ օրս «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
2012թ. ՀՀ ԲՈՒՀ-երի 2012թ. իրավագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողների սեմինարներ
2013թ. փետրվար-մայիս Փաստաբանական գրասենյակ (փորձաշրջան)
Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների: